14 / Հուլիս / 2021 : 12-32

«Նրանք մինչև վերջ մարտերն իրենց վրա վերցրեցին, նրանք հզոր տեսակն են, որոնք պարտավորված են զգում հայրենիքի առաջ»․ բանաստեղծը` արցախյան պատերազմում զոհված հայ քաջորդիների և իր որդու մասին․ հարցազրույց

«Բարձունքը մերն է տղերքը չկան, տղերքն ավել բարձրում մնացին»։

Բանաստեղծ Վաչագան Մանուկյանը այս տողերը նվիրել է արցախյան պատերազմի գոյամարտին։ 2020թ-ի նոյեմբերի 17-ին համացանցը ողողվեց հենց այս տողերով, զոհվել է բանաստեղի որդին՝ Վաչագան Մանուկյանը՝ 44-օրյա պատերազմում։ Պատերազմը սկսվելուն պես բանաստեղծի որդին մի քանի անգամ դիմել էր զինկոմիսարիատ կամավորագրվելու, բայց Վաչագանին չէին կամավորագրել։ Եվ նա զայրացավ ․ «Գիտեք դուք չեք որոշելու, պաշտպանեմ հայրենիքս, թե ոչ»։

«Ինձ հաղթել չի լինի»,- գրել է Վաչագանը և նժդեհյան մարտական ոգով իր մարտական ջոկատով մեկնել ռազմաճակատ։


«Մեր հերոսները իրենց երկրայինը ժամանակը փոխեցին աստվածային ժամանակի հետ, այդպիսինները կան, որ իրեն մեջ կրում են աստվածայինը»,- նշում է բնաստեղծ՝ խոսելով մեր խիզախ, քաջ հերոսների և իր որդու մասին։

«Նրանք մինչև վերջ մարտերն իրենց վրա վերցրեցին։ Նրանք հզոր տեսակն են, որոնք պարտավորված են զգում հայրենիքի առաջ։ Վաչագանը և այն քաջերը որոնք գնացին պաշտպանելու հայրենիքը՝ այս ողորմելի իրականության մեջ չէին ապրում»,- ընգծեց բանաստեղծը։

«Ազգային Գույներ» հաղորդաշարի հյուրն այսօր՝ 44-օրյա պատերազմում անմահացած, հերոս Վաչագան Մանուկյանի հայրն է, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Հաղորդման ընթացքում բանաստեղծն անդրադառնում է 44-օրյա պատերազմին, իր որդուն՝ Վաչագանին, արցախյան ռազմաճակատում անմահացած մեր քաջ հայորդիներին, հերոսամարտին, ներկայիս հայաստանյան իրավիճակին և շատ կարևոր հարցերի։




Բանաստեղծ Վաչագան Մանուկյանի հետ դիտեք Yelaket. tv-ում։

Խաչիկ Մանուկյան

Գոյամարտ
1.
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան։

2.
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու՝
Մորթապաշտ օրս զինով զրահած,
Ու մթնած հոգուս փչակները խուլ
Ո՞նց բացեմ խինդ ու նվագի առաջ։

Անուններ չտամ – սուրբ են բոլորն էլ,
Իմ պղծությունն եմ առավել զգում,
Պստիկ հոգսերի մեջ եմ մոլորել
Իմ փուչ անցյալն ու գալիքն անխոստում։

Ինչ-որ կրակ կար՝ համով, ինքնաբորբ,
Աստվածաարև ավանդին հլու,
Ես էդ կրակի հաճությանը խորթ՝
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու։

3.
Հողդ չեմ տեսել, ցավդ չեմ կիսել,
Չեմ դարձել զոհ քո հաղթության համար,
Ոչ էլ կոչեր են շուրթիցս հոսել
Հեղափոխական հարթակին հարմար։

Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես՝
Սատանաները չեն հասկանալու,
Բայց պիտի կանգնեն խոնարհ հարսի պես
Քո դեմ՝ շանթահա՚ր հայացքիդ հլու։

Լույս– մամիկներիդ պայծառ աչքերին
Շղարշ է դառնում ջուրը դառնաղի,
Դեռ ծավալվում է քո քղանցքներին
Տուրուդմփոցը դիվային խաղի։
Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես,
Ու իմ արյունը՝ քեզ սպեղանի…
Դեռ պիտի փարվի Տիզրան Մեծի պես
Զորավոր շունչը Մա՛յր Հայաստանի։
Դիտվել է 14496անգամ
Վերջին լուրեր