14 / Հուլիս / 2021 : 15-25

Սև լճի մոտ 2 հայ զինվորական է անհետացել. մանրամասներ

ArmDaily.am -ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում այս գիշեր 2 հայ զինվորական է անհետացել։

Մասնավորապես, տեղեկացվել է, որ մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորներին մեքենայով սնունդ տարող հայ զինվորականները տեղ չեն հասել, հնարավոր է, որ մառախուղի պատճառով մոլորվել է ու հայտնվել ադրբեջանցիների մոտ։

Մեր տեղեկություններով՝ գրեթե մեկ ժամ առաջ հայ զինվորականները ռուս սահմանապահների հետ ադրբեջանցիների հետ բանակցությունների են գնացել՝ պարզելու համար անհետացած հայ զինվորականների ճակատագիրը, զուգահեռ նաև որոնողական աշխատանքներ են կատարվում։ Բանակցությունենրի ընթացքից դեռ որևէ բան հայտնի չէ, տարածքում բջջային կապ չի գործում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտվել է 18153անգամ
Վերջին լուրեր