15 / Հուլիս / 2021 : 09-07

Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 աճյուն

Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 7 աճյուն, Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն։

Եվս 4 զոհված զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից։

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների թիվն ավելացավ ևս 7-ով։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1611 աճյուն»,- հայտնում են ծառայությունից։
Դիտվել է 6817անգամ
Վերջին լուրեր