Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Ապրիլ / 2020 : 10-16

Արտաշատի ԲԿ-ից դուրս է գրվել կորոնավիրուսից ապաքինված 3 պացիենտ (տեսանյութ)

Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային  հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած մեկ պացիենտ: Վերջինիս մոտ  ախտորոշված  է եղել  երկկողմանի  ծանր թոքաբորբ: Բժիշկներին հաջողվել է բուժել պացիենտին ընդամենը 21-օրյա  կարճ ժամանակամիջոցում:

Միջին ծանրության միակողմանի թոքաբորբով 2  պացիենտ՝ 57-ամյա Խ.Կ- և 39-ամյա Ա. Թ.-ն եւս դուրս են գրվել այսօր Կենտրոնից: Այս մասին հայտնում է առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը:

«Բոլոր պացիենտները դուրս են գրվել վերկանգնման փուլ անցնելուց հետո և առողջացած:
Կենտրոնի բուժանձնակազմը, կիսելով պացիենտների ուրախությունը, նրանց ճանապարհել է ծափահարությունների ուղեկցությամբ»,- գրել է Սմբատյանը:

Դիտվել է 13745անգամ
Վերջին լուրեր