Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հուլիս / 2021 : 15-59

Օտարերկրացիները կարող են պատվաստվել միայն 10 օր և ավելի ժամկետով ՀՀ-ում գտնվելու դեպքում

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։

Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես.

Հյուսիսային պողոտա,
«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,
«Մեգա մոլ» առևտրի կենտրոն,
«Դալմա մոլ» առևտրի կենտրոն,
«Կասկադ» համալիր։
Դիտվել է 8909անգամ
Վերջին լուրեր