Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հուլիս / 2021 : 18-28

Գուցե մի խաղաղ առավոտ էլ մենք գնանք հասնենք մեր տները․ պատերազմի ավարտից ինն ամիս անց ձին վերադարձել է տիրոջ մոտ (տեսանյութ)

Բուրանի ոդիսականը

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվ տարածվում է մի ձիու լուսանկար: Անունն էլ շատերը արդեն գիտեն: Բուրանն է, որը Քարին տակի գրավումից ամիսներ անց եկել, գտել է տիրոջը: Ինչպես է դա եղել: Պատմության հերոսներին գտել, հետաքրքրել է Անի Ավանեսյանը:


Պատերազմի ավարտից ինն ամիս անց Բուրան անունով ձին Քարին տակից գալով հասել է տիրոջ մոտ։ «Արցախ» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում պատմվում է, որ ձին հասել է Ստեփանակերտի մատույցներին, երբ իրեն նկատել են տիրոջ ծանոթները և տեղեկացրել նրան։ Ձին տասնութ տարեկան է։

«Հենց տեսել եմ ձիուն, պաչել եմ, ուրախացել եմ։ Արցունքներս գլոր-գլոր գնում էին։ Ուրախացա, որ Քարին տակից այս նվերը հասավ մեզ, որովհետև մեր փաստաթղթերից բացի այնտեղից ոչ մի բան չենք կարողացել դուրս հանել։ Սա է մեր հիշատակը Քարին տակից։ Թող բոլոր ձիերը հասնեն իրենց տիրոջը։ Գուցե մի խաղաղ առավոտ էլ մենք գնանք հասնենք մեր տները»,- պատմում է Ռիմա Վարդանյանը։


Քարինտակցի ընտանիքն այժմ վարձով բնակվում է Ստեփանակերտում։
Դիտվել է 6810անգամ
Վերջին լուրեր