16 / Հուլիս / 2021 : 17-25

Երասխում թշնամու կրակոցից զոհված Սամվել Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սամվել Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:


«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերը.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշված է նախագահի հրամանագրում։

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ ուսագոտու շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սամվել Գագիկի Ալավերդյանը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ս.Ալավերդյանը մահացել է։
Դիտվել է 9911անգամ
Վերջին լուրեր