16 / Հուլիս / 2021 : 17-42

Ադրբեջանը թունելների շինարարություն է սկսել դեպի Շուշի ճանապարհին (լուսանկարներ)

Ադրբեջանում սկսվել է թունելների կառուցումն Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի (Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի) ավտոմոբիլային ճանապարհի վրա:

Նոր նախագծի համաձայն` ճանապարհի ձգվածությունը կամուրջների և թունելների հաշվին կկազմի 84,6 կմ: Թունելները կառուցվելու են բարդ ռելիեֆ ունեցող շրջաններում և շրջադարձերի վրա: Ճանապարհին, ընդհանուր առմամբ, 7 թունել է կառուցվելու, որոնց ընդհանուր երկարությունը կկազմի 6,3 կմ:

Թունելները կառուցվում են երկու ուղղությամբ և 12 մետր լայնությամբ: Բացի այդ, նոր մայրուղու երկայնքով նախատեսվում է տարբեր բարդության հանգույցների կառուցում:


Դիտվել է 18981անգամ
Վերջին լուրեր