16 / Հուլիս / 2021 : 19-24

«Փակում են թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը». Արտուր Խոջաբաղյան

Գորիսի «Զարգացման ակումբի» համահիմնադիր Արտուր իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նոր իմացա, որ փակում են թատերական իսնտիտուտի Գորիսի մասնաճյուղը։

Ենթադրում եմ, թե որքան մեծ ջանքեր են գործադրվել 2004թ․֊ին այն բացելու համար։

Ստացվում է, որ գորիսեցիներս արժանի չեղանք կամ ի զորու չեղանք նման կրթական հաստատություն պահելու համար։

Եվ այստեղ ես հիշում եմ Բիսմարկի հայտնի խոսքերը․

Եթե տնտեսեք դպրոցների վրա, բանտեր կկառուցեք: Եթե տնտեսեք ազգային բանակի վրա, գերեզմաններ կփորեք:

Սա Գորիսի ինտելեկտուալ խավի նահանջն է ու առկա մղձավանջի ցուցիչը»։
Դիտվել է 8000անգամ
Վերջին լուրեր