19 / Հուլիս / 2021 : 13-13

Շքամուտքում գտնված և բուժօգնության տեղափոխված նորածինն առողջացել է, պատրաստ է դուրսգրման

Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինը, որը համալսարանական մասնագետների հսկողության տակ էր, առողջացել է և պատրաստ է դուրս գրման:

Այս մասին Yelaket.am-ը տեղեկացավ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից:

Հիշեցնենք, Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտ հայտնաբերվել էր նորածին երեխա և տեղափոխվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Երեխան ծնվել էր ոչ հիվանդանոցային պայմաններում, ուներ ինֆեկցիաներ և շնչառական անբավարարություն:

Դիտվել է 2764անգամ
Վերջին լուրեր