19 / Հուլիս / 2021 : 14-28

«Ալիևը կայցելի Մոսկվա». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա:

«Նման աշխատաքնային այց նախապատրաստվում է»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:

«Դա աշխատանքային այց է: Ենթադրվում է, որ դիրքորոշումների հստակեցում տեղի կունենա»,- ընդգծել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է որևէ փաստաթղթի ստորագրում այցի շրջանակում:
Դիտվել է 4805անգամ
Վերջին լուրեր