20 / Հուլիս / 2021 : 16-27

Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց. հայտնի է՝ ով է լինելու ՊՆ պաշտոնակատարը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Մեր տեղեկություններով՝ նախարարի պաշտոնակատար է նշանակվելու ԳՇ պետի տեղակալ, գեներալ–մայոր Արշակ Կարապետյանը։

Նախագահականից մեզ հայտնեցին, որ ստացել են Վաղարշակ Հարությունյանի և Արշակ Կարապետյանի ազատման միջնորդություները։
Դիտվել է 20246անգամ
Վերջին լուրեր