20 / Հուլիս / 2021 : 18-57

Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշում, որը հրապարակվել է e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ», - նշված է որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որնախագահի ստորագրած հրամանագրերով Արշակ Կարապետյանը ազատվել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից:
Դիտվել է 7181անգամ
Վերջին լուրեր