21 / Հուլիս / 2021 : 13-51

Կրեմլ. Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԼՂ հարցով բանակցություններում ԵՄ երկրների միջնորդական ջանքերը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԼՂ հարցով բանակցություններում ԵՄ երկրների միջնորդական ջանքերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե այդ ջանքերը կայունություն բերեն, օգնեն իրականացնել առկա պայմանավորվածությունները, ապա կարելի է միայն ողջունել»,-ասել է նա:
Դիտվել է 4404անգամ
Վերջին լուրեր