22 / Հուլիս / 2021 : 10-47

Արցախյան հիմնահարցի կարգավորումը տեղափոխվում է քաղաքական հարթություն

«Հուլիսի 20-ին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Լիովին օրինաչափ է, որ 44-օրյա պատերազմից հետո հրադադարի համաձայնության ձեռքբերմանը մեծապես նպաստած եւ դրա պահպանումը վերահսկելու առաքելություն ստանձնած ՌԴ-ն արցախյան խնդրի կարգավորման գործընթացում պետք է մշտապես հիմնվի եռակողմ հայտարարության վրա:

Իսկ վերջինիս մեջ խոսք չկա Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին: Մյուս կողմից էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն է, որի գործունեության հիմքում, չնայած ադրբեջանաթուրքական 44-օրյա ագրեսիային, այսօր էլ շարունակում են դրված մնալ երեք՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։
Դիտվել է 5665անգամ
Վերջին լուրեր