22 / Հուլիս / 2021 : 14-03

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է եղել

Իրավիճակը Երասխում գիշերը հարաբերականորեն հանդարտ է եղել: Այս մասին 24News-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նախարարությունից տեղեկացրեցին, որ իրավիճակը շարունակում է հարաբերականորեն հանդարտ մնալ նաև Գեղարքունիքի և Սյունքիի մարզերում:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով ուսի հատվածում վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Կրակոցներ էին հնչել նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայկական դիրքերի ուղղությամբ։

Պատասխանելով հարցին, թե օրեր առաջ մառախուղի պատճառով կորած զինծառայողների գտնվելու վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ կան, նախարարությունից նշեցին, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, զինծառայողները և ավտոմքենան չեն գտնվել, տեղեկության դեպքում կհայտնեն:

Նշենք, որ Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։
Դիտվել է 7725անգամ
Վերջին լուրեր