22 / Հուլիս / 2021 : 15-03

Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին․ ՊՆ

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս. Ստեփանյանը հուլիսի 22-ին այցելել է հենակետեր։ Yelaket. am-ը այս մասին տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից։

Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, ծագած խնդիրների շուրջ զրուցել անձնակազմի հետ եւ հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ տվել ստորաբաժանումների ղեկավարներին։
Դիտվել է 9314անգամ
Վերջին լուրեր