22 / Հուլիս / 2021 : 17-54

Կյանքից հեռացել է Սիրանուշ Կիրակոսյանը

Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի նախկին ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ․թ․ Սիրանուշ Ալեքսանի Կիրակոսյանը: Նա երկար տարիներ ղեկավարել է վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքը, կատարել հարյուրավոր վիրահատություններ, փրկել շատ կանանց կյանքեր: Սիրանուշ Կիրակոսյանը եղել է առաջամարտիկ ոչ միայն իր կլինիկական աշխատանքում, այլև ունեցել է ակտիվ մասնակցություն կենտրոնի բոլոր նախաձեռնություններին և բարեգործական ծրագրերին:

Նա մշտապես կարեկից է եղել իրեն դիմող թե՛ գործընկերներին, թե՛ հիվանդներին՝ օգնելով նրանց գտնել առողջական խնդիրների վերջնական լուծում:

Սիրանուշ Կիրակոսյանի հիշատակը, ով ազնվորեն և արժանապատիվ է ապրել իր ողջ կյանքը, արժանացել գործընկերների և հիվանդների սիրուն ու խոր հարգանքին, միշտ վառ կմնա բոլորի սրտում:

Հանգչիր խաղաղությամբ:

ՄՄԱՊԳՀ կենտրոնի տնօրինություն
Դիտվել է 43652անգամ
Վերջին լուրեր