Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հուլիս / 2021 : 09-38

Դեռ որքան կշարունակվի թուրքական երեսպաշտությունը

«Այն, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը երկար չի կարող տեւել, փաստում է նաեւ պատմությունը: Այն օրինաչափ է, եթե դիտարկենք փաստը, որ այդ երկրները կիսում են միեւնույն կենսական աշխարհաքաղաքական տարածքները, իսկ Թուրքիան ռազմական արդյունաբերության հզորացմամբ սկսել է իր էքսպանսիայի քաղաքականությունը:

Այդ հարաբերություններում հետընթացը չի կարող չազդել նաեւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:

Այս դեպքում, հնարավոր բացասական զարգացումներից խուսափելու համար, ՌԴ զինված ուժերի հետ Հայաստանի պաշտպանական համակարգի համագործակցության սերտացման ու համատեղ ռազմատեխնիկական համալիրների ձեւավորման գործընթացները պետք է իրականացվեն առավելագույն սեղմ ժամկետներում եւ բարձր արդյունավետությամբ:

Այսօր արդեն Ադրբեջանն ամենամսյա հաճախականությամբ զորավարժություններ է իրականացնում Թուրքիայի հետ՝ ձեւավորելով մեկ ռազմական ճակատ, որին հակազդող միակ տարածաշրջանային ուժերը ՌԴ-ն եւ Իրանն են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։
Դիտվել է 6918անգամ
Վերջին լուրեր