23 / Հուլիս / 2021 : 13-35
Մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, կատարել են առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 2 մլրդ դրամի վատնում. դեպքեր են բացահայտվել
ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2011-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, կատարել են առանձնապես խոշոր չափերի վատնում, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Yelaket.am-ը տեղեկացավ ԱԱԾ տարածած հաղերդագրությունից։
Այսպես.
ՀՀ անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրին համապատասխան՝ ՀՀ «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով սեփականատերերին վճարման փոխհատուցման համար ՀՀ Տավուշի մարզպետարանին է փոխանցվել 2.649.209.000 ՀՀ դրամ:
Վերը նշված միջոցառումների ծրագիրն իրականացնելու պատրվակով նախ ՊԵԿ մաքսային, իսկ այնուհետև՝ տարածքային կառավարման մարմիններում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Հ.Ա-ի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետարանի միջոցով նրա հետ կնքել են վերջինիս սեփականության իրավունքով պատկանող, Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում գտնվող հյուրանոցի, պոմպակայանի և հասարակական նշանակության օբյեկտների սպասարկման հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով Հ.Ա-ն նշված շինություններով ծանրաբեռնված հողամասը 206.137.500 ՀՀ դրամ գումարով վաճառել է Հայաստանի Հանրապետությանը (ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի), սակայն հիշյալ գույքը շարունակել է փաստացի տիրապետել և օգտագործել նախկին սեփականատերը և այն չի ծառայել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նպատակին, այդ կերպ ՀՀ պետական համապատասխան գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք վատնել են պետության՝ հատուկ նպատակով տրամադրված առանձնապես խոշոր չափերի գումարը:
Այնուհետև, նույն պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել ձեռք բերված, ՀՀ սեփականություն հանդիսացող նշված հողատարածքը և դրանում առկա շինություններն ըստ նպատակային նշանակության օգտագործելու համար, իսկ Հ.Ա-ն շարունակել է ապօրինի՝ առանց օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի, իր հետ փոխկապակցված ԱՁ-ի անվան տակ մինչև 2017 թվականի մայիս ամիսը շահագործել պետության սեփականություն հանդիսացող, նշված հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը և հողամասը, վարձակալությամբ տրամադրել տարբեր կազմակերպությունների և անհատների, ստանալ առանձնապես խոշոր չափերի եկամուտներ: Արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, պետությունը զրկված է եղել սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը տիրապետելու և օգտագործելու իրավունքից, այն ծառայեցնել նախատեսված նպատակներով, ստանալ նյութական օգուտներ, որն էլ իր հերթին անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է
8632անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։