24 / Հուլիս / 2021 : 16-38

Ստավրոպոլում սպանվել է ոստիկանության քրեական հետախուզման պետի հայազգի տեղակալը

Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը կրակել և սպանել է ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզման պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Այս մասին life.ru կայքին տեղեկացրել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը:

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերում երևում է սպանության պահը. տղամարդը ավտոկայանատեղիում մոտենում է ոստիկանական մեքենային և կրակում է: Ըստ կայքի զրուցակցի, Աբովյանը ստացել է առնվազն 9 վիրավորում, ինչի հետևանքով կեսգիշերին մոտ մահացել է հիվանդանոցում:

Դիտվել է 12215անգամ
Վերջին լուրեր