26 / Հուլիս / 2021 : 12-25

Հուլիսի 26-ին Ադրբեջանը կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղությամբ․ հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների․ ՊՆ


Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Yelaket.am-ը տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

Դիտվել է 10250անգամ
Վերջին լուրեր