Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հուլիս / 2021 : 14-47

Քովիդի դեմ պատվաստված մարդկանց մեջ վիճակահանություն է լինելու, նրանք ստանալու են թատրոնի, օպերայի տոմսեր. Անահիտ Ավանեսյան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը իր դռներն է բացել արդեն վերանորոգված, սարքավորումներով համալրված վիճակում: Այս մասին այսօր՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունքի բացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է կորոնավիրուսին և համավարակով պայմանավորված հայաստանյան իրավիճակին՝ նշելով, որ թվերի աճ է գրանցվել:

«Գրանցում ենք աճը, որը կտրուկ չէ և գիտակցում ենք, որ աշնանը կունենանք նոր վարակի ալիք, իսկ ինչ վերաբերում է դելտա շտամին, այս պահին չունենք շտամեր, բայց կարծում ենք, որ այն Հայաստանում շրջանառվում է, քանի որ ունենք բաց սահմաններ»,- նշեց նախարարը:

Նա անդրադարձել է նաև պատվաստումներին՝ նշելով, որ որ աշխատանքներ են տարվում նոր պատվաստանյութերի խմբաքանակի ձեռք բերման համար:


«Մենք հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար և ուշադրությունը դեպի մշակույթ են ուղղել, շուտով պատվաստվողները վիճակահանության միջոցով կունենան թատրոնների, օպերաների տոմսեր»,- ընդգծել է Անահիտ Ավանեսյանը:

Դիտվել է 12951անգամ
Վերջին լուրեր