Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հուլիս / 2021 : 09-04

Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել (լուսանկարներ)

Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:

Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:

Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:

Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:

Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան
Դիտվել է 27842անգամ
Վերջին լուրեր