27 / Հուլիս / 2021 : 16-33

«Ռուսական մարզերը երբեք չեն կարող լինել և չեն լինի որևէ գործարքի առարկա». Պեսկովը մեկնաբանել է Ղրիմի վերաբերյալ Թուրքիայից հնչած առաջարկը

Ռուսաստանի մարզերը երբեք այլ երկրների հետ գործարքների առարկա չեն լինի, երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Իհարկե, ռուսական մարզերը երբեք չեն կարող լինել և չեն լինի որևէ գործարքի առարկա, դա բացառվում է», - ասել է Կրեմլի խոսնակը:

Այսպիսով, Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայից պրոֆեսոր Հասան Ունալի հայտարարությունը, որը ենթադրում էր, որ Մոսկվան և Անկարան կկարողանան համաձայնության գալ Ղրիմի կարգավիճակի շուրջ, եթե Ռուսաստանի Դաշնությունը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (չճանաչված) ճանաչի որպես անկախ պետություն:

«Դժվար թե Թուրքիայից հարգարժան պրոֆեսորը կարողանա անձնավորել Անկարայի պաշտոնական տեսակետը», - հավելել է Պեսկովը:
Դիտվել է 7539անգամ
Վերջին լուրեր