27 / Հուլիս / 2021 : 17-12

Ոմանք անգամ խիստ զայրացել են, հուզվել են ու վախեցել, ու հո չեն անպատվում, հո չեն բորբոքվում․ Նախարարի գրառումը

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է,

«Պատվաստում անցնելուց անակնկալ թատրոնի, դասական երաժշտության կամ այլ մշակութային միջոցառման մասնակցելու տոմս ստանալու ծրագիրը բուռն քննարկման առարկա է դարձել, ոմանք անգամ խիստ զայրացել են հուզվել են ու վախեցել ու հո չեն անպատվում, հո չեն բորբոքվում:

Հարգելի բորբոքվածներ, վստահեցնում եմ ոչ մեկը ձեզ չի ստիպելու համերգ կամ թատրոն գնալ մի՛ վախեցեք։

Իսկ եթե լուրջ, այս սիմվոլիկ ծրագիրը կոչված է, ցույց տալու, որ պատվաստումները առանց մտավախությունների բնականոն կյանքին, մշակույթին, շփվելուն վերադառնալու կարևոր միջոցառում են:

Նորարար ու հավես ծրագրերը շարունակվելու են՝ խթանելու պատվաստումները և ինչպես շատ այլ գաղափարներ սա էլ են վերցնելու այլ երկրներ, վստահ եմ»։
Դիտվել է 11192անգամ
Վերջին լուրեր