27 / Հուլիս / 2021 : 17-33

Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին Yelaket.am-ը տեղեկացավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն:

Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Դիտվել է 6900անգամ
Վերջին լուրեր