27 / Հուլիս / 2021 : 20-15

Շոյգուն հանդիպում է ունեցել Արշակ Կարապետյանի հետ


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով իր ​​աղբյուրներին:

Կարապետյանը Մոսկվա է ժամանել հուլիսի 27-ի առավոտյան: Բանակցությունները կրել են ոչ հրապարակային բնույթ, ուստի հանդիպման թեմաներն ու մանրամասները դեռ հայտնի չեն:

Նշվում է, որ նախորդ օրը կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովման վերաբերյալ հարցեր:
Դիտվել է 8217անգամ
Վերջին լուրեր