Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հուլիս / 2021 : 10-24

Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին․ Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, «Պատիվ ունեմ» Դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ ՊՆ հաղորդագրություններից պարզ է դառնում,որ Մոսկվայում նախատեսված բանակցություններ են եղել, սակայն Ադրբեջանը դրանից առաջ հարձակումներ է սկսել սահմանի տարբեր հատվածներում:
«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»,-նշված է ՊՆ ռելիզում։

Իրականում սա կարևոր դետալ է՝ հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել:

Ստացվում է, որ բանակցությունների սեղանին կա դրված փաստաթուղթ, և իր ցանկալի արդյունքին հասնելու համար Ադրբեջանը դիմել է իր հայտնի գործիքակազմին՝ սահմանային լարվածություն, սադրանքներ, լոկալ մարտեր և այլն:


Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում սահմանի տարբեր հատվածներում առկա իրադրությունը, ինչպես նաև՝ բանակցությունների առարկա փաթեթը, ենթադրելի է, որ ՀՀ զինված ուժերը սահմանի ուժեղացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ են իրականացրել և այս մարտերն ընդհանուր տրամաբանության մեջ սպասելի են եղել:

Դեռ չեմ խոսում հետախուզության, ռազմաքաղաքական իրադրության վերլուծության և իրավիճակի հետագա ընթացքը հուշող այլ գործոնների մասին:

Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին և դիտարկել երկրի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման մասին»:
Դիտվել է 15770անգամ
Վերջին լուրեր