28 / Հուլիս / 2021 : 11-20

Ունենք նաև մեկ անհայտ կորած․ իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Գեղարքունիքի մարզպետ

Ունենք 3 զոհ, 3 վիրավոր, վիրավորների վիճակը նորմալ է նրանց կյանքին վտանգ չի սպառնում։Այս մասին Ազատության հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ունենք նաև մեկ անհայտ կորած, դեռ ինֆորմացիա չկա։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Սոթքից դեպի Ալ լճեր։

Գրեթե ողջ բնագծով կրակում են։ Երբեմն անկանոն կրակոցներ են լինում նաև բնակավայրերի ուղղությամբ։ Ըստ իրավիճակի՝ քայլերը կհասկանանք»,-ասաց մարզպետը։
Դիտվել է 10355անգամ
Վերջին լուրեր