28 / Հուլիս / 2021 : 12-52

Անհետ կորած զինվորը գտնվել է, նա ծանր վիրավոր է. Գնել Սանոսյան

Անհետ կորած զինվորը գտնվել է: Նա վիրավոր է: Վիճակը բավականին ծանր է, տեղափոխվել է հիվանդանոց: «Փաստինֆո»-ին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր, որ հակառակորդի կողմից իրականացված սադրանքների արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ, 3 վիրավոր և մեկ անհետ կորած:

Նրա խոսքով՝ այս պահին Գեղարքունիքում իրավիճակը հանգիստ է.

«Գեղարքունիքում հանգիստ վիճակ է, 10.40-ից հրադադար է, կրակոցներ չկան»,-ասաց Սանոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր, որ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հրադադար հաստատել 10.00-ից սկսած:
Դիտվել է 11092անգամ
Վերջին լուրեր