28 / Հուլիս / 2021 : 19-30
Զախարովան` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էհայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղի հարցին: Գրում է Tert.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը, որը սերտ կապեր ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և իրավիճակին Ղարաբաղում, որտեղ գտնվում է մեր խաղաղապահ զորախումբը: Ռուսաստանը շարունակում է զգալի ներդրում ունենալ կայունության պահպանման, խաղաղ կյանքի հաստատման, մարդասիրական խնդիրների լուծման`ներառյալ ռազմագերիների, փախստականների վերադարձը և զոհերի մարմինների փոխանակումը: Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև վստահության կառուցմանը, շարունակում ենք աշխատել տարածաշրջան ՀԱՊԿ առաքելության, ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքն ապահովելու ուղղությամբ»:

Զախարովան իր խոսքում ընդգծել է, որ, իհարկե, Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգությամբ է ընդունում սահմանի առանձին հատվածներում սրման կամ լարվածության ցանկացած դրսևորում, ինչը ծայրահեղ բացասական է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա, չի նպատստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կառուցմանը, հանգեցնում է երկու երկրների բանկչության շրջանում չարդարացված կորուստների:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել զոհված հայ զինծառայողի ընտանիքին, ինչպես նաևշուտափույթ ապաքինում մաղթել սահմանային միջադեպերի հետևանքով տուժածներին:
«Մեր դիրքորոշումը քաջ հայտնի է: Սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Անհրաժեշտ է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից, ուժային մեթոդներից»,-ասել է Զախարովան` ընդգծելով, որ անհրաժեշտ է համակարգային քրտնաջան աշխատանք, որպեսզի հնարավոր լինի փոխընդունելի փոխզիջումներ գտնել:

Նա նշել է, որ Մոսկվան թե՛ Երևանին, թե՛ Բաքվին այս մոտեցմանն է տրամադրում:
«Համոզված ենք, որ կայուն ապաէսկալացիան կարող է ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման անհապաղ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանազատմամբ: Պատրաստ ենք այդ ջանքերն ամրապնդել մեզ մոտ եղած քարտեզային տեղեկություններով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են երկխոսությունը կառուցողական հուն տեղափոխել: Ներկայում այս թեմայով շփումները շարունակվում են պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանապահ ծառայությունների գծով»,-ասել է Զախարովան:
Մեկնաբանելով Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների առանձին հանդիպումները ՌԴ նախագահի հետ՝ Զախարովան ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակի խնդիրները եղել են բանակցությունների առանցքային թեման:
«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, չնայած տարածաշրջանում առկա խնդիրների դժվար և մասշտաբային լինելուն, հաստատել են օպտիմալ լուծումներ գտնելու իրենց վճռականությունը, արտահայտել են իրենց վճռականությունը հետևողական և համապարփակ իրականացնելու նախորդ տարվա նոյեմբերի իննին կնքված և արյունահեղությունը դադարեցրած, ինչպես նաև ընթացիկ տարվա հունվարի տասնմեկին Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների և կոմունիկացիաների ապաշրջափակման հեռանկարը բացած համաձայնագրերը»,-ասել է Զախարովան:
Նաև, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը ուշադրություն է դարձրել աշխատանքային եռակողմ խմբի գործունեությանը, որն անցկացրել է քննարկումների մի քանի փուլ.«Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում աշխատանքային խումբը կկարողանա վերսկսել հանդիպումները: Դա հնարավորություն կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, որոնք բխում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ամբողջ Հարավային Կովկասի շահերից»:
Դիտվել է
34174անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...