Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հուլիս / 2021 : 09-52

Հետ շպրտվելուց եւ մեծ կորուստներ տալուց հետո է միայն հակառակորդը համաձայնել Մոսկվայի միջնորդությանը եւ դադարեցրել է իր գործողությունները

«Ադրբեջանը շատ հեռու է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացից: Այդ իրողությունն ավելորդ անգամ փաստեցին Գեղարքունիքի սահմանային հատվածում նրա կազմակերպած նախահարձակ ռազմական գործողությունները:

Վերջինս փաստացի շարունակում է ոտնձգությունները հայկական սուվերեն տարածքների նկատմամբ, որն անում է իրեն բնորոշ նենգ մարտավարությամբ՝ Երասխի հատվածում ուշադրությունը շեղող միջադեպից հետո պլանավորած հարձակում կազմակերպելով Սոթք-Վերին Շորժա հատվածում:

Ադրբեջանի հետ արդեն երեք տասնամյակ ձգվող հակամարտության ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ վերջինս լռում է ոչ համարժեք պատասխան ստանալուց եւ կորուստներ տալուց հետո միայն:

Այս դեպքում էլ հետ շպրտվելուց եւ մեծ կորուստներ տալուց հետո է միայն հակառակորդը համաձայնել Մոսկվայի միջնորդությանը եւ դադարեցրել է իր գործողությունները:

Ադրբեջանը հերթական անգամ հասկացավ, որ առանց բայրաքթարների ունակ չէ մարտի դաշտում դիմակայել հայ զինվորին, իսկ ՀՀ զինված ուժերը ի ցույց դրեցին իրենց մարտունակությունը, որն արցախյան երրորդ պատերազմից հետո էլ չէր թուլացել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։
Դիտվել է 12546անգամ
Վերջին լուրեր