29 / Հուլիս / 2021 : 12-29

Տարածաշրջանում համաճարակային իրավիճակը լարված է. Անահիտ Ավանեսյան

«Պատվաստումների նկատմամբ ակտիվությունն աճում է, արդեն 163 հազար պատվաստում ենք իրականացրել»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ տարածաշրջանում համաճարակային իրավիճակը լարված է.

«ՀՀ-ում պահպանում ենք կայուն հարաբերական վիճակ, բայց ամեն շաբաթ մի փոքր աճ նկատում ենք, ուստի պետք է ամեն ինչ անենք՝ կտրուկ աճ չունենալու համար»: Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ պետք է շարունակել պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացը:
Դիտվել է 9368անգամ
Վերջին լուրեր