25 / Ապրիլ / 2020 : 22-20

 

Պուտինն ու Թրամփը Էլբայի վրա սովետական և ամերիկյան զորքերի հանդիպման 75-ամյակի կապակցությամբ հայտարարություն են արել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էլբայի վրա սովետական եւ ամերիկյան զորքերի հանդիպման 75-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են արել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Էլբայի վրա հանդիպումը «նացիստական ռեժիմի որորշիչ պարտության նախապայման է» դարձել։ Նշվում է, որ այդ հանդիպումը ՄԱԿ 1942թ․ հռչակագրի շրջանակներում միավորված «շատ երկրների եւ ժողովուրդների ջանքերի» գագաթնակետն է եղել։ Հայտարարության մեջ նշվում է, որ համատեղ պայքարը պահանջել է միլիոնավոր զինվորների, նավաստիների եւ խախաղ բնակչության հսկայական զոհաբերություններ։

Երկու երկրների առաջնորդները նաեւ նշել են աշխատանքային ճակատում հսկայական քանակի ռազմական արտադրանք տվող միլիոնավոր տղամարդկանց եւ կանանց ներդրումը։ Ընդգծվել է, որ թիկունքի ձեռնարկություններն ու աշխատավորները կարեւոր դեր են խաղացել հաղթանակի համար դաշնակիցներին անհրաժեշտ միջոցների ապահովման գործում։

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները «Էլբայի ոգին» անվանել են այն բանի օրինակ, թե ինչպես «մեր երկրները կարող են մի կողմ դնել հակասությունները, վստահություն կառուցել եւ համագործակցել հանուն ընդհանուր նպատակի»։ Եզրափակիչ մասում Պուտինն ու Թրամփը ընդգծել են, որ բոլորի հերոսական սխրանքը, ովքեր միասին մարտնչել են ֆաշիզմի տապալման համար, երբեք չի մոռացվի։ Կողմերը հայտարարության մեջ ընդգծել են, որ հարգանքի տուրք են տալիս այդ մարդկանց քաջությանն ու արիությանը՝ այսօր հետ մղելով 21-րդ դարի առավել լուրջ մարտահրավերները։

Դիտվել է 10616անգամ
Վերջին լուրեր