Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հուլիս / 2021 : 17-38

Ջրականում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

ԱԻՊ ծառայությունից հայտնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս Արցախ Հանրապետության՝ ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր՝ 1619 աճյուն:
Դիտվել է 5555անգամ
Վերջին լուրեր