Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մարտ / 2020 : 09-50

1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվող ուսմնասիրությունների ընթացքում, հենց դատախազական ներգործությունների արդյունքում․ Տիգրան Ամբարյան

 

Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230  խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ  դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝  զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով  և այլ խախտուներով 2019-ին բացահայտվել է անքան վնաս որքան 2013-18 թվականների հանրագումարն է։

-1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվող  ուսմնասիրությունների ընթացքում, հենց  դատախազական ներգործությունների արդյունքում։

400 միլիոն դրամ վերականգնվել է հարուցված քրեական գործերով 2019-ին միջդատական վարույթի ընթացքում։

 - Այդ գործերով նախաքննությունը հիմնական մասերով դեռ շարունակվում է։

Զինված ուժերում արձնագրված կոռուպցիոն հանցագործություններն ու չարաշահումները վերաբերում են լայն ժամանակահատվածի։ Զինդատախազի տեղակալի խոսքերով 2012-ից սկսած կատարված որոշ մասով, դեռ ընթացքում գտնվող դեպքերի ուսումնասիրությունն ընդգրկել է թիկունքային ծառայության, սպառազինության,  ռազմաբժշկության կապիտալ շինարարության ոլորտները։ Արդյոք նշված հանցավործություններում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ։

- Կան որոնք որ պաշտոնավարում են կամ  որոնց պաշտոնավարումները հենց էդ քրեական գործերով պայմանավորված դադարեցվել է կամ  նախկինում պաշտոնավարած անձինք։

Գնումների գործնթացում խախտումները թույլ են տվել, թե տնտեսավարողները, թե պաշտպանական գերատեսչության  համապատասխան ստորաբաժանումները։  Որոշ դեպքերում կիրառվել են մեխանիզմներ, որպեսզի հենց տվյալ տնտեսվարողը մասնակցի տվյալ  նման գործընթացի և մատուցի այնպիսի ծառայություն, որը ոչ թե անհրաժեշտ է պատվիրատուին  այլ, ի զորու է։  

- Լիահույս ենք, որ աշխատանքների  արդյունքների ամփմոփման հաջորդ փուլում արդեն հնարավորություն ենք ունենալու արձանագրելու, ոչ թե ավելի մեծ կոռուպցիոն բացահայտումներ,  ավելի մեծ չարաշահումների բացահայտում ներ և դրանց վերականգնումներ այլ կարողանալու ենք հասնել այն հանգրվանին, որ արձանագրելու ենք, որ այդ պետության գույքային և ոչ գույքային շահերի վնաս պատճառող կոռուպցիոն մեխանիզմները այլեվս գործունակ չեն։

Հակակոռուպցիոն պայքարի արդյունքը ընդգծելով  զինդատախազի տեղակալը կարևորում է  միասնական աշխատանքն ու կոռուպցիոն երևույթների հանդեպ հասարակական ընկալման փոփոխությունը։

Դիտվել է 76574անգամ
Վերջին լուրեր