Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հուլիս / 2021 : 10-58

Այս նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են ընտանիքով․ ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ են․ ՄԻՊ-ը լուսանկար է հրապարակել Վերին Շորժայից

Սա ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրն է, իսկ այս նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են նաև ընտանիքով և անասնագոմը: Մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է:

Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Այս իրավիճակները հատկապես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նրանց զինված ուժերի ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է (իհարկե, մյուս իրավունքների հետ միասին):

Երեկ մենք հենց այս կոնկրետ հատվածում էինք, երբ արձակվեցին ադրբեջանական կրակոցները:

Ընդ որում, այս մարտական դիրքից են նաև ադրբեջանական կրակոցներ արձակվում և հուլիսի 23-ին հրահրած կրակոցներով էին սպանել բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր կենդանուն:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Դիտվել է 8000անգամ
Վերջին լուրեր