31 / Հուլիս / 2021 : 13-44

Կրեմլն ակնարկում է, որ Բաքուն մասնակցում է հակառուսական զորավարժություններին

«Վերջին շրջանում ՌԴ-ՆԱՏՕ սրված հարաբերությունների ֆոնին Վրաստանում անցկացվող զորավարժություններն առանձնակի խորհուրդ ունեն:

Ակնհայտ է, որ դրանք ուղղված են ՌԴ-ի դեմ: Վերոնշյալի համատեքստում ուշագրավ է Թուրքիա-Ադրբեջան զույգի մասնակցությունը:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը դիվանագիտորեն հայտարարել է, որ իր գործընկեր պետությունը՝ Ադրբեջանը մասնակցում է իր դեմ ուղղված ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ նկատի ունենալով նաեւ մյուս գործընկերոջը՝ Թուրքիային:

Ստեղծված աշխարհաքաղաքական համայնապատկերում ՌԴ-ն պարտադրված է իր անվտանգության ամրապնդման ուղղությամբ հակաքայլեր անել:

Այդ քայլերը ենթադրում են Անդրկովկասում միակ դաշնակից մնացած ՀՀ-ի հետ ռազմական եւ ռազմաարդյունաբերական հարաբերությունների որակապես նոր մակարդակի բարձրացում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 10143անգամ
Վերջին լուրեր