31 / Հուլիս / 2021 : 17-31
Շուռնուխի հարեւանությամբ ադրբեջանցիները ռազմաբազա են կառուցում. ամեն գիշեր շարասյուն է անցնում
Ադրբեջանցի զինվորականները շարունակում են ինժեներական ակտիվ աշխատանքները Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն հատվածում, որտեղ տեղակայված են։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը: Թե ինչ են պատրաստվում կառուցել, Արշակյանը դեռ չի կարող ասել։ Հստակ է մի բան՝ ադրբեջանցիները «բոքսեր» են կառուցում ու բարձունքներին տեղակայվում։
«Իրենք ինժեներական աշխատանքների հարցում ակտիվ են, բայց թե ինչ են կառուցում՝ չգիտեմ։ Իրենց վերահսկողության տակ գտնվող բարձունք կա՝ գյուղի անմիջապես դիմացը։ էնտեղ նորից պոստ են տեղակայել։ Գյուղի մեջ՝ իրենց վերահսկողության տակ անցած հատվածներում աշխատանքներ են իրականացնում, մեծ բոքսեր են կառուցում՝ ինձ թվում է տեխնիկայի կայանելու տեղ են սարքում»։
Շուռնուխում նկատում են նաև ադրբեջանական կողմի ակտիվ տեղաշարժեր։ Արշակյանի խոսքով՝ ամեն գիշեր ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում Շուռնուխի մոտ գտնվող գյուղի տարածք։ Շարասյունը բաղկացած է լինում 3-ից 8 մեքենայից։
«Ամեն գիշեր Կուբաթլուի տարածքից ավտոշարասյուներ են բարձրանում դեպի հարևան գյուղը, որը գտնվում է ձորում ու ոչ մի տեղից չի դիտարկվում։ Ինձ թվում է՝ բազա են սարքում, բայց չգիտեմ ի՞նչ են տեղափոխում՝ մարդ, տեխնիկա, թե ինչ։ Շարասյուները լույսերը վառած գալիս են։ Վերադառնալը չենք տեսնում»։
Հարցին՝ ռուս խաղաղապահները ուղեկցո՞ւմ են արդյոք ադրբեջանական շարասյանը, Արշակյանը տեղեկացրեց, որ միայն դիրքից դիրք տեղաշարժի ժամանակ են ուղեկցում։
«Դրանք ճանապարհին չեն մոտենում։ Գյուղից 3 կմ հեռավորության վրա գյուղ կա, այդտեղ են կուտակումներ անում։ Իրենք, եթե մի պոստից մի պոստ են գնում՝ ռուսի ուղեկցությամբ են պարտադիր գնում»։
Հրապարակումն ամբողջությամբ այստեղ
Դիտվել է
12171անգամ
Դիտեք նաև
30 / Օգոստոս / 2021
Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը. քաղաքագետ
ԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի գլխավոր խաղացողներից մեկն, իսկ հիմնական խաղը ընթանալու է Մեծ Միջին Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում: Սա միաժաման և լիդերության...
22 / Մարտ / 2021
Ո՞վ ասաց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են․...
ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով: Ֆեյսբուքյան իր էջում նշել է Մարդու...
23 / Մարտ / 2021
ՃՏՊ-ից՝ Ադրբեջանի բանտ (տեսանյութ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՀարգելի վարորդներ Սյունիքի մարզում Ադրբեջանին անցած տարածքներում ավտովթարի դեպքում ենթադրյալ հանցագործությունը կքննվի նաև Ադրբեջանում, բայց թե ո՞ր դեպքերում, չի հստակեցնում քննչական...
25 / Մարտ / 2021
Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde -ին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։ Պաշտպանը միջազգային...
26 / Մարտ / 2021
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են...
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են եկել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա...
29 / Մարտ / 2021
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա․...
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել,...
30 / Մարտ / 2021
Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցի Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի Ադրբեջան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞
Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի...
31 / Մարտ / 2021
Սյունիքի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե չեք լքում գյուղը, դրոն կուղարկենք գյուղը...
Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի։ Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն...