02 / Օգոստոս / 2021 : 19-35

Պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Այս մասին տեղեկացնում են ՌԴ նախագահի աշխատակազմից:

«Հարգելի Նիկոլ Վովայի,
ընդունեք իմ շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու առթիվ:

Հուսով եմ, որ Ձեր ղեկավարած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կայունության ամրացմանը:

Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ աշխատանքը:

Մաղթում եմ Ձեզ հաջողություն, ինչպես նաև ամուր առողջություն ու բարեկեցություն:

Հարգանքով՝ Վլադիմիր Պուտին»,- նշված է ուղերձում:

Դիտվել է 5101անգամ
Վերջին լուրեր