03 / Օգոստոս / 2021 : 12-02

Հակառեկորդ Վրաստանում․ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4827 նոր դեպք

Հակառեկորդ է գրանցվել Վրաստանում. մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4827 նոր դեպք, մահացել է 34 մարդ, հաղորդում է StopCov կայքը:

Պանդեմիայի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 428 670 դեպք:

Վերջին մեկ օրում ապաքինվել է 1895 մարդ, պանդեմիայի սկզբից՝ 388 893 մարդ, մահացել է 5910 մարդ:

Մեկ օրում 43 932 թեստ է արվել, այդ թվում՝ 15 258 հակամարմինների եւ 28 674-ը՝ ՊՇՌ-թեստ:

Դիտվել է 6198անգամ
Վերջին լուրեր