Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Օգոստոս / 2021 : 15-06

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:


Դիտվել է 12551անգամ
Վերջին լուրեր