12 / Օգոստոս / 2021 : 10-18

Ինչ իրավիճակ է այս պահին Երասխում

ՀՀ ՊՆ-ն երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հերթական սադրանքը այս անգամ ևս Երասխի ուղղությամբ էր։ArmDaily.am-ի հետ զրույցում Երասխի բնակչուհի Կարինե Իշխանյանը փոխանցեց, որ ադրբեջանցիները կրակը դադարեցրել են դեռևս երեկ երեկոյան 18.00-19.00-ի կողմերը։ «Այս պահին կրակոցներ չկան, իրավիճակը հանդարտ է: Երեկ երեկոյան 18․00-ից 19․00-ի կողմերը կրակը դադարեցրին։ Գյուղի ուղղությամբ չեն կրակել»,-տեղեկացրեց Երասխի բնակչուհին։
Դիտվել է 26180անգամ
Վերջին լուրեր