Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Ապրիլ / 2020 : 21-36

Պատրաստվում ենք հաջորդ սցենարին. Արսեն Թորոսյան

Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ հնարավոր է՝ բոլորին չհոսպիտալացնենք, կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք այլ երկրների օրինակով, երբ կորոնավիրուսով վարակվածության թեթև կամ ասիմպտոմ դեպքերը չեն հոսպիտալացվի, այլ կմնան տանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, «Ազատության» եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վերջին շաբաթում գրանցված վարակվածության թվերի աճին։ 

«Դա իր մեջ, իհարկե, վտանգներ է պարունակում, քանի որ գրանցվում են տնային փոխանցման դեպքեր, բայց դա կարող է լինել միակ հնարավոր ուղղությունը զարգացման, որովհետև հնարավոր չէ բոլորին պահել հիվանդանոցներում։ Մեր խնդիրը կլինեն այդ դեպքում միայն միջին և ծանր դեպքերը»,– ասաց նա։ 

Նշենք, որ անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 407 նոր դեպք, 253 առողջացած, վեց մահ։ 

Դիտվել է 197117անգամ
Վերջին լուրեր