Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Օգոստոս / 2021 : 11-30

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել


Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես՝ Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:
Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:
Դիտվել է 13875անգամ
Վերջին լուրեր