17 / Օգոստոս / 2021 : 17-01

Հակառակորդը կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում․ կա մեկ վիրավոր․ ՊՆ


Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ-երը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող:


Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի իրականացրած հակազդող գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր:

[ՀՀ ՊՆ]
Դիտվել է 19452անգամ
Վերջին լուրեր