18 / Օգոստոս / 2021 : 12-08

Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդհ է բռնկվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի հարավարևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը:

Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին: Հակառակորդի կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

[ԱՀ ՊԲ]
Դիտվել է 9897անգամ
Վերջին լուրեր