19 / Օգոստոս / 2021 : 10-15

Քաղաքացին գլորվել է ձորը


Օգոստոսի 18-ին, ժամը 17:48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի շենքերից մեկի հարևանությամբ քաղաքացին ընկել է ծառից և հայտնվել ձորում. քաղաքացուն ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բ․ Ս․-ն (ծնված 1944 թ.) ճանապարհից գլորվել է ձորը (մոտ 50 մ):
Փրկարարները քաղաքացուն հանել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային վերջինս տեղափոխվել է Կապան քաղաքի ԲԿ։
Դիտվել է 12120անգամ
Վերջին լուրեր