19 / Օգոստոս / 2021 : 10-19

Հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։


Դեպքի հանգամանքները պարզվում են։

[ՀՀ ՊՆ]
Դիտվել է 25458անգամ
Վերջին լուրեր